Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը և կողմնակից է կառուցողական կապերի պահպանմանը։ «Մոսկվան միշտ հանդես է գալիս Երևանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացման օգտին։ Դա բխում է Ռուսաստանի Դաշնության և հայ ժողովրդի բուն շահերից»,- ասել է ՌԴ նախագահը։               
 

Խորհուրդ տվող մարդն է կարևո՞ր, թե՞ գործողություն անողը

Խորհուրդ տվող մարդն է կարևո՞ր, թե՞ գործողություն անողը
23.10.2013 | 15:44

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հարակից զեկուցող, ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանից պատգամավորները փորձում էին հասկանալ, թե ինչ սկզբունքով են պատգամավորներն ավելի քիչ վարձատրվում, քան նախարարները: Ըստ Հակոբյանի, դա պայմանավորված է մի քանի սկզբունքներով՝ գիտելիք, պատասխանատվություն և այլն: Սրանից հետո «Ժառանգության» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը զեկուցողից հետաքրքրվեց, թե պատգամավորների օգնականներին ինչ չափանիշներով պետք է վարձատրել: Այս հարցում Հակոբ Հակոբյանը ոչ մի չափանիշ չկարողացավ նշել: «Օգնակաների հետ կապված ոչինչ չեմ կարող ասել: Պատգամավորի օգնականի ինստիտուտի հետ կապված խնդիրը պետք է լուծվի ԱԺ կանոնակարգ օրենքով»,-նշեց պատգամավորը:

Հարկ է նկատել, որ շատ քիչ պատգամավորների օգնականներ են իսկապես ԱԺ-ում իրենց իրական «առաքելությամբ» աշխատում, մյուսները բացառապես ընտրվել են այլ չափորոշիչներով:

Ի դեպ, վերջում Հակոբ Հակոբյանն իր խոսքը եզրափակեց հռետորական հարցով. «Խորհուրդ տվող մարդն է կարևո՞ր, թե՞ գործողություն անողը»: Չնայած խոսքը միայն պատգամավորների օգնականների համար չէր միայն, բայց որոշների դեպքում հեչ էլ վատ չի հնչում:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3723

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ